շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ձերբակալվել է Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը

Ձերբակալվել է Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը

Այս պահին խուզարկում են Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի բնակարանը։  Infoport.am-ի տեղեկություններով՝ նրան քիչ առաջ ձերբակալել են։ 

Գալստյանը օրերս ԱԱԾ-ում հարցաքննվել էր զենքի հայտնի գործով։ 

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ, որը վերաբերում է 2011 թվականին իրականացված զենք-զինամթերի տենդերին, եւ որի շրջանակներում ձերբակալվել է ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը։ Կլալնավորվել են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը)։

  • Կիսվել: