հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ձերբակալված անձի մոտ հայտնաբերել է մեթամֆետամին

Ձերբակալված անձի մոտ հայտնաբերել է մեթամֆետամին

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության մասին օպերատիվ տվյալն իրացրել են հուլիսի 21-ին: Նրանք ժամը 23.30-ին մայրաքաղաքի Ղափանցյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են բերել Երևանի Մամիկոնյանց փողոցի բնակիչ, 35-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ոչ միայն մեթամֆետամինի նմանվող զանգված, այլև գաղտնի փականով դանակ:
Տղամարդը ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին: Նշանակվել են փորձաքննություններ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: