շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ձերբակալել են Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի փեսային

Ձերբակալել են Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի փեսային

Ձերբակալվել է Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի փեսան, Մինդիա Գոգոճուրին ։ Այս մասին գրում է 1tv.ge-ն։

Ըստ առկա տեղեկությունների, գործը վերաբերում է Օզուրգեթիում «Պարագրաֆ» հյուրանոցում տեղի ունեցած միջադեպին:

Ներքին գործերի նախարարությունում մանրամասների մասին չեն խոսում, սակայն հաստատում են ձերբակալման փաստը:

Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունում, Մինդիա Գոգոճուրին ձերբակալված է Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասով և 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, ինչը նախատեսում է բռնություն և զենքի ապօրինի գնում, պահում և կրում:

  • Կիսվել: