հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ձեր շնորհիվ է մեր երկիրն այսօր կանգուն. Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Մայրության եւ գեղեցկության տոնը

Ձեր շնորհիվ է մեր երկիրն այսօր կանգուն. Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Մայրության եւ գեղեցկության տոնը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է  հղել Մայրության և գեղեցկության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

Շնորհավորում եմ բոլորիդ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։

Ձեր շնորհիվ է մեր երկիրն այսօր կանգուն` խոսքիս իսկական իմաստով:

Ապագա կերտող ու հայրենասեր նվիրյալներ դաստիարակելու և կրթելու մեջ է ձեր նվիրական հմայքն ու անկրկնելի գեղեցկությունը:

Թո´ղ որ այն միշտ հարատև լինի:

Կնոջ իրավունքների բարձր պաշտպանությամբ ու հավասարությամբ են ամրանում պետության հիմքերը:

Հակառակ պատկերացումներն ընդամենը չհիմնավորված վախեր են և կարծատիպեր:

Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան
ծատիպեր»:

  • Կիսվել: