շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Դուք և ձեզ հրահանգ տվողները մտադրվել եք շարունակել քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ մասշտաբի օրինախախտում եք անում. պաշտպանը՝ դատավորին (տեսանյութ)

Դուք և ձեզ հրահանգ տվողները մտադրվել եք շարունակել քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ մասշտաբի օրինախախտում եք անում. պաշտպանը՝ դատավորին (տեսանյութ)

Դուք անգամ մեր միջնորդությունը քննարկելու կարիք չունեիք, դուք արդեն պետք է դադարեցրած լինեիք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը, հիմա քննարկում եք հարց, թե նիստը հետաձգեք մինչև երեքշաբթի օրը, դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ մասշտաբի օրինախախտում եք անում, դուք արդեն հացագործության եք մոտենում: Այս մասին Մարտի 1-ի գործով դատական նիստին, դիմելով նախագահող Աննա Դանիբեկյանին, ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով դատարանի կողմից մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի՝ դատական նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդության բավարարմանը:

«Չեմ ուզում դատարանը վիրավորած լինել, դուք հիմա փաստարեն մտադրվել եք քրեական հետապնդումը շարունակել մի հոդվածով, որը ուրբաթ օրվանից այլևս գոյություն չունի: Դուք լուրջ պատրաստվում եք դա անե՞լ, դուք դա դատախազների հետ համաձայնացրե՞լ եք արդեն: Դուք արդեն նախապատրաստե՞լ եք սցենար, որ այդպես եք անելու, դուք պատրաստվում եք մինչև երեքշաբթի քրեական հետապնդումը շարունակել, որպեսզի հետո էլ դատախազները հնարավորություն ստանան ինչ-որ մեղադրանքներ փոխել: Ու դուք պատկերացնում եք, որ դրա տակից կարող եք դուրս գա՞լ, կամ նրանք, ովքեր ձեզ այդ հրահանգը տվել են»,-ասաց պաշտպանը:

Նախագահող դատավորը ընդհատեց պաշտպանի ելույթը, նրա դիտարկմամբ՝ վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար:

Նշենք, որ իր ելույթը ընթացքում Հայկ Ալումյանը հիշեցրել էր, որ մարտի 26-ի որոշման հաջորդ օրը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատարանի էլեկտրոնային հասցեին են ուղարկել միջնորդություն, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի նկատամբ քրեական հետապնդումը դադարեցվի, քրեական գործով վարույթը կարճվի, խափանման միջոցը փոխվի և դատարանը պարտավորեցնի քրեկան հետապնդում իրականացնող մարմիներին գրավոր ներողություն հայցել Ռոբերտ Քոչարյանից:

Հիշեցնենք, որ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել Քրեկան օրենսգրքի 300.1 հոդվածը, այսինքն սահմանադրական կարգի տապալման հոդվածը մարտի 26-ից չկա: Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով անցնում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Միքայել Համբարձումյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ինչպես նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Արմեն Գևորգյանը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելու մեջ, իսկ մյուսները՝ սահմանադրական կարգը տապալելու, գրում է Tert.am-ը:

 

  • Կիսվել: