ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դպրոցներից մեկի հարևանությամբ տեղի ունեցած անչափահասի դանակահարության դեպքը բացահայտվել է (տեսանյութ)

Դպրոցներից մեկի հարևանությամբ տեղի ունեցած անչափահասի դանակահարության դեպքը բացահայտվել է (տեսանյութ)

Հուլիսի 8-ին «Բերդ» բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին հնչած ահազանգը անչափահասի դանակահարության վերաբերյալ էր. վնասվածքը կրծքավանդակին էր։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին պատանին հայտնել էր, թե բակում ընկել է։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Տավուշի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ տուժողին դանակահարել են Բերդ քաղաքի դպրոցներից մեկի հարևանությամբ տեղի ունեցած միջադեպի ընթացքում։

Դեպքից ժամեր անց կասկածվողը ոստիկանության Տավուշի բաժնում էր։ Նա խոստովանական բացատրություն տալուց զատ, նաև ներկայացրել է հանցագործության գործիքը։ Դանակն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: