ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դոն Պիպոն փորձել է ոչ ֆորմալ կերպով կառավարել քաղաքը. Էջմիածնի քաղաքապետ (տեսանյութ)

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հանդես եկավ Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի մասին հայտարարություններով:

Նա նշեց, որ իր, իր ընտանիքի և քաղաքապետարանի նկատմամբ տարբեր լրատվամիջոցներով իրականացվող հակաքարոզչությունը և վիրավորանքը իրականացվում է հենց Դոն Պիպոյի թելադրանքով և ուղիղ հանձնարարությամբ։

Ըստ քաղաքապետի՝ ամեն ինչ սկսվել է Արթուր Ասատրյանի կողմից իրականացվող ինքնակամ շինարարության վերաբերյալ վարչական վարույթ հարուցելուց։

՛՛Արթուր Ասատրյանի աներոջ անունով, բայց իրականում դա Արթուր Ասատրյանի համար է, վարելահողի վրա մեկնարկել է ապօրինի ինքնակամ շինարարություն՛՛,-ասաց Գասպարյանը:

Նա նշեց, որ քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները դա արձանագրել են, ինչին հետևել է վարչական վարույթ, կառուցապատողը որևէ առարկություն չի արել, վճարել է 200 հազար դրամ տուգանքը։

Այդ ամենից հետո, նրա խոսքով,  սկսվել է ՛՛կեղտոտ արշավ՛՛ իր, իր ընտանիքի և Էջմիածնի քաղաքապետարանի դեմ։

՛՛Ես հայտարարում եմ, որ այս ամենը սկսվել է Արթուր Ասատրյանի կամ բոլորիդ հայտնի Դոն Պիպոյի հանձնարարությամբ, թողտվությամբ և հստակ ցուցումներով։ Այդ մարդը նեղսրտել է, որ քաղաքապետը հանդգնել է չկատարել իր պատվերը՛՛, ասաց Գասպարյանը:

Նա հավելեց, որ Ասատրյանը կարող է քաղաքապետարանին մուծել գումար (շուրջ 36 մլն դրամ) և օրինականացնել ինքնակամ շինությունը։

Գասպարյանի խոսքով՝ Ասատրայնը նաև ինքնակամ շինարարություն է սկսել Մայր տաճարի դիմաց, որի վերաբերյալ այսօր Ամենայն Հայոց կաթողիկոսն է մտահոգություն հայտնել քաղաքապետին՝ նրա հետ հանդիպման ժամանակ։

Քաղաքապետը համոզված է, որ Արթուր Ասատրյանը ամեն կերպ փորձեր է արել՝ ոչ ֆորմալ կառավարել քաղաքը: ՛՛Կարծում է, թե ինքը ամենակարող է, բայց չի ստացվի նրա մոտ՛՛,-ասաց Գասպարյանը:

Այսօր

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հանդես եկավ Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի մասին հայտարարություններով:

Նա նշեց, որ իր, իր ընտանիքի և քաղաքապետարանի նկատմամբ տարբեր լրատվամիջոցներով իրականացվող հակաքարոզչությունը և վիրավորանքը իրականացվում է հենց Դոն Պիպոյի թելադրանքով և ուղիղ հանձնարարությամբ։

Ըստ քաղաքապետի՝ ամեն ինչ սկսվել է Արթուր Ասատրյանի կողմից իրականացվող ինքնակամ շինարարության վերաբերյալ վարչական վարույթ հարուցելուց։

՛՛Արթուր Ասատրյանի աներոջ անունով, բայց իրականում դա Արթուր Ասատրյանի համար է, վարելահողի վրա մեկնարկել է ապօրինի ինքնակամ շինարարություն՛՛,-ասաց Գասպարյանը:

Նա նշեց, որ քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները դա արձանագրել են, ինչին հետևել է վարչական վարույթ, կառուցապատողը որևէ առարկություն չի արել, վճարել է 200 հազար դրամ տուգանքը։

Այդ ամենից հետո, նրա խոսքով,  սկսվել է ՛՛կեղտոտ արշավ՛՛ իր, իր ընտանիքի և Էջմիածնի քաղաքապետարանի դեմ։

՛՛Ես հայտարարում եմ, որ այս ամենը սկսվել է Արթուր Ասատրյանի կամ բոլորիդ հայտնի Դոն Պիպոյի հանձնարարությամբ, թողտվությամբ և հստակ ցուցումներով։ Այդ մարդը նեղսրտել է, որ քաղաքապետը հանդգնել է չկատարել իր պատվերը՛՛, ասաց Գասպարյանը:

Նա հավելեց, որ Ասատրյանը կարող է քաղաքապետարանին մուծել գումար (շուրջ 36 մլն դրամ) և օրինականացնել ինքնակամ շինությունը։

Գասպարյանի խոսքով՝ Ասատրայնը նաև ինքնակամ շինարարություն է սկսել Մայր տաճարի դիմաց, որի վերաբերյալ այսօր Ամենայն Հայոց կաթողիկոսն է մտահոգություն հայտնել քաղաքապետին՝ նրա հետ հանդիպման ժամանակ։

Քաղաքապետը համոզված է, որ Արթուր Ասատրյանը ամեն կերպ փորձեր է արել, ոչ ֆորմալ կառավարել քաղաքը: ՛՛Կարծում է, թե ինքը ամենակարող է, բայց չի ստացվի նրա մոտ՛՛,-ասաց Գասպարյանը:

Նա նաւ նշեց. «Հարգելի պարոն Ասատրյան, միգուցե դուք շրջապատել եք ձեզ կամակատարներով, բայց իմացեք՝ Էջմիածնի քաղաքպետը չի կարող լինել ձեր կամակատարը։ Այս ամենը պատերազմ է, լկտի արշավ, որը ոչ միայն ուղղված է քաղաքապետի, այլ նաև յուրաքանչյուր էջմիածնեցու դեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: