հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դիլիջանում ապօրինի փայտանյութը քողարկել էր թեփի պարկերով. նախապատրաստվում են նյութեր

Դիլիջանում ապօրինի փայտանյութը քողարկել էր թեփի պարկերով. նախապատրաստվում են նյութեր

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով փետրվարի 19-ին ոստիկանության բաժնի ծառայողները Դիլիջանի ոլորանների անշարժ պահակետում ստուգել են Աչաջուր գյուղի 39-ամյա մի բնակչի փայտանյութով բեռնված «ԳԱԶ-52-04» մակնիշի մեքենան: Վառելափայտը քողարկված է եղել 80 պարկ թեփով: Վարորդը փայտանյութի օրինականությունը փաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ վառելափայտը ձեռք է բերել փետրվարի 10-ին իրենց գյուղի հարակից անտառից:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից, մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: