շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դիլիջանի քրեական պետի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել. Ոստիկանություն

Դիլիջանի քրեական պետի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել. Ոստիկանություն

16-ամյա տղային ծեծի ենթարկելու առնչությամբ Դիլիջան քաղաքի քրեական պետ Արսեն Արսեն Գայթմազյանի նկատմամբ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը ծառայողական քննություն է նախաձեռնել։ Այս մասին հայտնել են Ոստիկանությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 1-ին, տարածվել է տեսանյութ, որտեղ երեւում է թե ինչպես է Դիլիջանի քրեականի պետ Արսեն Գայթամազյանը ռեստորանհյուրանոցային համալիրում ծեծի ենթարկում 16-ամյա երիտասարդին։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 10-ին։

Ավելի ուշ Քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ այիսի 10-ին քննչական վարչությունում 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ներգործությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ։ 2006 թվականին ծնված երիտասարդը ճանաչվել է տուժող։

Նախաքննության ընթացքում քրեականի պետն իրականացնող մարմնին ներկայացրել է դիմում, այն մասին, որ ամբողջությամբ զղջում է կատարածի համար, հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել նրանից, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, լրիվությամբ հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ գործուն զղջալու հիմքով: Գործուն զղջալու, այսինքն ոչ ռեաբիլիտացնող հիմքով, քրեական հետապնդում չհարուցելու մասին, որը բավարարվել է:

 

  • Կիսվել: