հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Դեկտեմբերի 8-ին ոստիկանություն բերման են ենթարկել իրավախախտում կատարած 100-ից ավելի անձինք

Դեկտեմբերի 8-ին ոստիկանություն բերման են ենթարկել իրավախախտում կատարած 100-ից ավելի անձինք

Դեկտեմբերի 8-ին հանրապետության ողջ տարածքում տեղի ունեցան անհնազանդության և բողոքի գործողություններ: ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ չնայած իրենց կոչերին ու հորդորներին՝ նաև փողոցներ փակվեցին։

«Ոստիկանությունն այդ ողջ ընթացքում պահպանել է հասարակական կարգը։ Որոշ դեպքերում, երբ խախտվել են այլ քաղաքացիների իրավունքները, ոստիկանության ծառայողները հորդորել են դադարեցնել գործողությունը։

 

Տեղաշարժի սահմանափակման գործողությունների ընթացքում, ցավոք, եղան նաև միջանձնային բախումների դեպքեր։ Այս պարագայում նույնպես ոստիկանությունն իրականացրել է կանխարգելիչ միջոցառումներ։

Այդ ընթացքում իրավախախտումներ կատարելու համար հանրապետության տարբեր բնակավայրերից ոստիկանության տարածքային բաժիններ են բերվել 100-ից ավելի անձինք, որոնց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Երթևեկությանը խոչընդոտելու համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 4 տրանսպորտային միջոց։

Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանությունը կրկին կոչ է անում օրինահարգության և համակեցության կանոնների պահպանման: Հորդորում ենք ձեր սուբյեկտիվ հիմնական իրավունքներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, չչարաշահել դրանք, հարգել համաքաղաքացիների իրավունքները»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

  • Կիսվել: