չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Դավիթ Վեքիլյանը, Արման Թովմասյանը և Արման Կուրեխյանը նշանակվել են Վճռաբեկ դատարանի դատավորներ

Դավիթ Վեքիլյանը, Արման Թովմասյանը և Արման Կուրեխյանը նշանակվել են Վճռաբեկ դատարանի դատավորներ

ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանի դեկտեմբերի 23-ի հրամանագրերով Վճռաբեկ դատարանում դատավորներ են նշանակվել:

Այսպիսով, Դավիթ Վեքիլյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր:

Արման Թովմասյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր, իսկ Արման Կուրեխյանը՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր:

  • Կիսվել: