երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Դավիթ Տոնոյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել

Դավիթ Տոնոյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը դատավոր Վահե Դոլմազյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել՝  գործի քննության ընթացքն ապահովելու համար դատարանի կողմից  պատշաճ ջանասիրություն չցուցաբերելու պատճառով այն պարագայում, երբ Տոնոյանն արդեն 1 տարի 4 ամիս անազատության մեջ է։

Ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է։ Գրավոր ապացույցների հետազոտումը դեռևս չի ավարտվել։

Նշենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, կայացել է Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի և մյուսների գործով դատական նիստը, որի ընթացքում շարունակվել է գործում առկա գրավոր ապացույցների հետազոտությունը։ 

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես՝ անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։

Դավիթ Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

  • Կիսվել: