շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դավիթ Գասպարյանի՝ ԴԱՀԿ պետ նշանակվելու լուրը չի համապատասխանում իրականությանը. խոսնակ

Դավիթ Գասպարյանի՝ ԴԱՀԿ պետ նշանակվելու լուրը չի համապատասխանում իրականությանը. խոսնակ

Լուրը, թե ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետ է նշանակվելու արդարադատության նախարարի խորհրդական Դավիթ Գասպարյանը, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին գրել է ԱՆ մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։ 

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը մարտի 9-ին աշխատանքից ազատվելու դիմում է գրել։

ԶԼՄ-ների համաձայն, արդարադատության նախարարությունում շոշափվում է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հարսանիքի քավոր, նախարարի առաջին խորհրդական Դավիթ Գասպարյանի անունը:

  • Կիսվել: