շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, կալանավորվեց

Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր Դավիթ Գալստյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննարկումը։

Դատարանը բավարարել է կալանավորելու միջնորդությունը։ Դավիթ Գալստյանը երկու ամսով կալանավորվեց:

Հիշեցնենք, որ  ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, ձերբակալվել են ԶՈւ կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում Պաշտպանության նախարարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, որի մասին ԱԱԾ-ն միայն այսօր պաշտոնական հաղորդագրություն տարածեց:

Տոնոյանն ու Գալստյանը որպես մեղադրյալ են ներգրավվել մասնավորապես 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։

Նշենք նաև, որ ժամեր առաջ կալանավորվել էր Դավիթ Տոնոյանը:

  • Կիսվել: