Դավիթ Գալստյանն ազատ է արձակվել 40 մլն դրամ գրավի դիմաց. պաշտպան
Զենքի մատակարար Դավիթ Գալստյանը, որն անցնում է մատակարարումների ընթացքում ֆինանսական չարաշահումների գործով, այս պահին ազատ է արձակվել 40 մլն դրամ
գրավի դիմաց:
Այս մասին InfoPort.am-ին հայտնեց Գալստանի պաշտպան Արմեն Անդրիկյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական, զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) որպես մեղադրյալ է ներգրավվել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործերից մեկով։