երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Դատավոր Մակար Կիրակոսյանը Շիրակի մարզից տեղափոխվեց Արմավիրի մարզ

Դատավոր Մակար Կիրակոսյանը Շիրակի մարզից տեղափոխվեց Արմավիրի մարզ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի փետրվարի 13-ի հրամանագրով Մակար Կիրակոսյանը նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի փետրվարի 8-ի ԲԴԽ-18-Ո-66 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մակար Կիրակոսյանին նշանակել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,-նշվում է հրամանագրում:

Մակար Կիրակոսյանը Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր էր նշանակվել հունվարի 30-ին:

  • Կիսվել: