կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցվեցին. ԲԴԽ-ն հրապարակեց որոշումը

Դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցվեցին. ԲԴԽ-ն հրապարակեց որոշումը

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցվեցին:

Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց որոշումը՝ բավարարելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված՝ Խանդանյանի կողմից անհամատեղելիության պահանջները խախտելու վերաբերյալ միջնորդությունը:

Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ դատավորը եղել է ՍՊԸ-ներից մեկի սեփականատերը՝ չունենալով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրավունք։

Նշենք՝ ավելի վաղ ԲԴԽ-ն հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ Գագիկ Խանդանյանի գործով որոշում կայացնելու:

  • Կիսվել: