հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկած քննիչի նկատմամբ կհարուցվի քրեական գործ

Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկած քննիչի նկատմամբ կհարուցվի քրեական գործ

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարել է դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկելիս ՀՔԾ քննիչի կողմից թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ պաշտպանի բողոքը։

Բողոքի հիմքերը իրավաչափ է ճանաչել, և դա պարտավորեցնում է Դատախազությանը ՀՔԾ քննիչի նկատմամբ հարուցել քրեական գործ։

Նշենք, որ դեռ հուլիսի 27–ին ԲԴԽ-ի կողմից բավարարվել էին դատախազության միջնորդությունները եւ համաձայնություն էր տրվել Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։

Հիշեցնենք նաև, որ ԲԴԽ-ի որոշմամբ՝ դատավորի լիազորությունները կասեցվել էին։

Ինչպես արդեն հաղորդվել է՝ ավելի ուշ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

Նշենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն էր եւ մայիսի 18-ին,  հիմք ընդունելով Արցախի ներկա եւ նախկին նախագահների անձնական երաշխավորությունը, որոշում էր կայացրել Քոչարյանին ազատ արձակել:

  • Կիսվել: