չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Դատավոր Դավիթ Բալայանը կնշանակվի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

Դատավոր Դավիթ Բալայանը կնշանակվի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը կնշանակվի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։

«Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի թեկնածու Դավիթ Բալայանին առաջարկել Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում իր թեկնածությունը՝ Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով»,- նշված է ԲԴԽ որոշման մեջ:

Նշենք, որ դատավոր Դավիթ Բալայանն այս պահին ամենաբարձր վարկանիշն ունեցող դատավորն է։

  • Կիսվել: