շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դատավոր Բորիս Բախշիյանն ազատ արձակվեց

Դատավոր Բորիս Բախշիյանն ազատ արձակվեց

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանը քիչ առաջ ազատ արձակվեց:

«Ես ինչպես 3 ամիս առաջ, այսօր էլ նույն կարծիքին եմ եւ պնդում եմ, որ սա ուղղակի միջամտություն էր դատավորի իմ գործունեությանը, ընդ որում բիրտ եւ այն ինչ ներկայացրել են հիմնավորումով իմ պաշտպաննեչը, ոչեւթ բան չի փոխվել: Ես էլի պնդում եմ, որ իմ կայացրած դատական ակտը օրինական է եւ հիմնավոր, ինչ ես մտածել եմ, շարադրել եմ այդ դատական ակտի մեջ»,-ասաց նա լրագրողների հետ զրույցում ազատ արձակվելուց անմիջապես հետո:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատավոր Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքն այն է, որ նա, ըստ ԱԱԾ-ի, խափանման միջոցի կարգ է խախտել։ Հայտնի է, որ գործով ամբաստանյալը հրաժարվել է դատական նիստին ներկայանալ, դատավոր Բախշիյանն էլ նրան կալանավորելու մասին որոշում է կայացրել։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ այդպիսով դատավոր Բախշիյանը չի ապահովել ամբաստանյալի լսվելու իրավունքը։

 

  • Կիսվել: