Դատավոր Արտուշ Գաբրիելյանը բերման է ենթարկվել
Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննչական գործողություններ են իրականացնում Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում։
Այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Իրավապահ կառույցից գործի վերաբերյալ այլ մանրամասներ չհայտնեցին։
Լրատվամիջոցների տարածած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործն առնչվում է դատավոր Արտուշ Գաբրիելյանին։
Տեղեկություններ են տարածվել նաև, թե Արտուշ Գաբրիելյանը բերման է ենթարկվել իրավապահների կողմից։