չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Դատարանը վերացրեց Միքայել Մինասյանի նկատմամբ ընտրված կալանավորումը

Դատարանը վերացրեց Միքայել Մինասյանի նկատմամբ ընտրված կալանավորումը

Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել վերացնել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ ընտրված կալանավորումը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նրա պաշտպան Միհրան Պողոսյանը:

Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը կայացվել էր մայիսի 6-ին: Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: Նա հետախուզման մեջ է եւ մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում:

  • Կիսվել: