շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դատարանը քննում է Լևոն Քոչարյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը (ուղիղ)

Դատարանը քննում է Լևոն Քոչարյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը (ուղիղ)

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի կալանավորման ժամկետի երկարացման միջնորդության քննարկման վերաբերյալ դատական նիստը:

Նշենք, որ նրա պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաեւը գրել էր, որ պաշտպանական կողմը ծանոթ չէ գործի նյութերին եւ ներկայացնելու է դատական նիստի հետաձգման միջնորդություն: Այնուհետեւ նա հայտնել է, որ  դատավոր Մասիս Մելքոնյանը հրաժարվել է հետաձգել դատական նիստը:

Հիշեցնենք, որ Լեւոն Քոչարյանը ձերբակալվել է սեպտեմբերի 22-ին եւ կալանավորվել է մեկ ամսով։ Սեպտեմբերի 22-ին  բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության ծառայողները Լեւոն Քոչարյանին ծեծի ենթարկելով բերման էին ենթարկել, այնուհետեւ նրան փակ գանգուղեղային վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց։ Դեռ հիվանդանոցում, Քոչարյանին է հանձնվել  ձերբակալման որոշումը, որից պարզ է դարձել, որ ոստիկանները հաղորդում են ներկայացրել, թե նա 4 կարմիր բերետավորի է ծեծել։

  • Կիսվել: