շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դատարանը Նարեկ Մութաֆյանին կալանավորելու միջնորդությունը մերժեց

Դատարանը Նարեկ Մութաֆյանին կալանավորելու միջնորդությունը մերժեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի գործով դատական նիստին մեղադրող դատախազի միջնորդությունը մերժեց։

Դատախազը գործով ամբաստանյալ Նարեկ Մութաֆյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել։

Դատախազը նշել էր, որ Մութաֆյանը, գտնվելով ազատության մեջ, կարող է կատարել նոր հանցանք։

Հիշեցնենք, որ Սարգիս Օհանջանյանին եւ Նարեկ Մութաֆյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին փողոցում հարցեր ուղղելու եւ  դա տեսանկարահանելու համար, ինչը նախաքննական մարմինը գնահատել էր որպես արդարադատության իրականացմանը խոչընդոտել։

  • Կիսվել: