ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Դատարանը մերժել է Լիլիթ Աղեկյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը

Դատարանը մերժել է Լիլիթ Աղեկյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր 17.30-ից սկսվել էր լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանքը երկարաձգելու մասին դատական նիստը։ Այս մասին քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում  տեղեկացրեց նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ դատարանը մերժել է կալանքի միջնորդությունը, Լիլիթ Աղեկյանը շուտով ազատ կարձակվի։

«Այսօր՝ 2025 թվականի հունիսի 3-ին, ժամը 17:50-ին, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանքի ժամկետի երկարաձգման վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից ներկայացված միջնորդության քննությունը։

Շուրջ 5 ժամ տևած փակ դատական նիստից հետո դատարանը մերժեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ՝ Արթուր Պողոսյանի միջնորդությունը՝ հիմք ընդունելով ներկայացված փաստական հանգամանքների և իրավական հիմնավորումների անբավարար լինելը։

Դատարանի որոշմամբ՝ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ կալանքի ժամկետի երկարաձգումը անհիմն է և հակասում է օրենսդրությամբ սահմանված նվազագույն միջամտության սկզբունքին։ Նման որոշումը դիտարկվում է որպես կարևոր քայլ՝ լրագրողական գործունեության ազատության և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից»,-գրել է նա։

  • Կիսվել: