ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Դատարանը մերժել է Էրիկ Ալեքսանյանի կալանավորման դեմ ներկայացրած հատուկ վերանայման բողոքը. փաստաբան

Դատարանը մերժել է Էրիկ Ալեքսանյանի կալանավորման դեմ ներկայացրած հատուկ վերանայման բողոքը. փաստաբան

Քրեական վերաքննիչ դատարանը մերժել է Էրիկ Ալեքսանյանի կալանավորման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած հատուկ վերանայման բողոքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 19–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ, բավարարել էր փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Իսկ ավելի վաղԱզգային անվտանգության ծառայության աշխատակիցները Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրից բերման էին ենթարկել Էրիկ Ալեքսանյանին։ Հանրային հնչեղություն ունեցող քրեական վարույթներով պաշտպան հանդիսացող փաստաբանը մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ Աջափնյակի նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որն այսօր նույնպես կալանավորվել է։

 

  • Կիսվել: