ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դատարանը մերժել է բողոքը․ Սերժ Սարգսյանի գույքերի վրա դրված կալանքը չի վերացվի

Դատարանը մերժել է բողոքը․ Սերժ Սարգսյանի գույքերի վրա դրված կալանքը չի վերացվի

Առաջին ատյանի դատարանն այսօր որոշել է մերժել պաշտպանների բողոքը՝ Սերժ Սարգսյանի գույքերի վրա կալանք դնելու վերաբերյալ նախաքննական մարմնի, ինչպես նաև դրա դեմ ներկայացված բողոքը հսկող դատախազի կողմից մերժելու որոշումների դեմ: Այդ մասին InfoPort.am-ը տեղեկացավ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

Նշենք, որ այսօր ՀՀ նախկին նախագահի պաշտպանությունն իրականացնող փաստաբանական խումբը դարձյալ դիմել է դատարան՝ հետաձգելու դատական նիստը։

«Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում ահագնացող համաճարակային իրավիճակով՝ միջնորդություն եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մայիսի 21-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով: Հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ», -հայտարարել էր Ամրամ Մակինյանը։

 

 

 

  • Կիսվել: