երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Դատարանը մերժեց Գագիկ Խաչատրյանի գործով պաշտպանների միջնորդությունը

Դատարանը մերժեց Գագիկ Խաչատրյանի գործով պաշտպանների միջնորդությունը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, մերժեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով ԱԱԾ-ում գտնվող ապացույցները տրամադրելու մասին պաշտպանների միջնորդությունը։

Մեղադրող դատախազը նշեց, որ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հիմնավոր է եւ այն փոփոխելու հիմքեր չկան, հայտարարելով, որ Խաչատրյանի կողմից քննությունից թաքնվելու հավանականությունը շատ բարձր է, քանի որ նրա երկու որդիներն արդեն իսկ թաքնվել են քննությունից եւ գտնվում են հետախուզման մեջ։

Պաշտպան Երեմ Սարգսյանի խոսքով՝ մեղադրող կողմը պաշտպանության կողմին զրկել է գործի ամբողջ նյութերի հիման վրա պաշտպանությունը նախապատրաստելուց.

«Նախաքննության ավարտին օրենքի կոպիտ խախտումներով պաշտպանության կողմին չի ներկայացվել իրեղեն ապացույց ճանաչված փաստաթղթերը, վիդեոֆայլերը»։

Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը մեղադրվում են  պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման եւ պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։

  • Կիսվել: