շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի պաշտպանների միջնորդությունը. նա երկրից հեռանալ չի կարող

Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի պաշտպանների միջնորդությունը. նա երկրից հեռանալ չի կարող

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր մերժեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանների երեկ ներկայացրած միջնորդությունը` փոխել Գևորգյանի խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը կամ մեկ շաբաթով ՀՀ-ից բացակայելու թույլտվություն տալ։

Հիշեցնենք, որ երեկ Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու մեջ մեղադրվող Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել էր դատարանին՝ վերացնել Արմեն Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։

Պաշտպանը տեղեկացրել էր, որ Գևորգյանը հերթական բուժզննումը պետք է անցնի Ավստրիայում, նաև այնտեղ պետք է գործնական հանդիպումներ ունենա։

Նախկին փոխվարչապետի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: