հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Դատարանը կալանք է դրել ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի գույքի վրա

Դատարանը կալանք է դրել ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի գույքի վրա

Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի գույքի վրա՝ բավարարելով դատախազության բողոքը։

Կալանքը կիրառվել է որպես ապօրինի գույքի բռնագանձման հայցի ապահովման միջոց: Դատախազությունից  տեղեկացրին, որ գործընթացը վերաբերում է նաև նրան փոխկապակցված այլ անձանց, որոնց ծանուցման վերաբերյալ հայտարարությունը առաջիկայում ևս կհրապարակվի:

Այսպիսով՝ Մհեր Սեդրակյանը հրավիրվել է դատախազություն` ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներին ու ներկայացնելու իր դիրքորոշումը։ Թե խոսքը մասնավորապես ո՛ր գույքի մասին է՝ դատախազությունը չի մանրամասնում։

  • Կիսվել: