ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դատարանը հետաձգեց «Մարտի 1»-ի գործով պաշտպանների՝ դատակոչի ցուցակը լրացնելու միջնորդությունների լուծումը

Դատարանը հետաձգեց «Մարտի 1»-ի գործով պաշտպանների՝ դատակոչի ցուցակը լրացնելու միջնորդությունների լուծումը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Պաշտպանները չեն նշել այն հանգամանքը, որի բացահայտման համար անհրաժեշտ է լրացնել դատակոչի ցուցակը և հարցաքննել նշված անձանց: Այդ մասին հայտարարեց «Մարտի 1»-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը: 

Նա նշեց, որ փաստական հանգամանքները հետազոտելուց հետո միայն կարող են արձանագրել՝ արդյոք անհրաժե՞շտ է նշված անձանց դատարան հրավիրել, արդյոք կա՞ լրացուցիչ ապացույցների պահանջ, թե՞: ոչ: Հետևաբար, ըստ դատավորի, ներկայացված միջնորդությունը պետք է հետազոտել գործում առկա ապացույցների հետազոտմամբ: 

Դանիբեկյանի խոսքով՝ մեղադրական եզրակացության համապատասխան մասին վերաբերող ապացույցները դատարանում հետազոտելուց հետո դատարանը կարող է լուծում տալ համապատասխան միջնորդությանը:

«Հետևաբար, դատարանը որոշեց պաշտպանների միջնորդությունների լուծումը հետաձգել և դրանց անդրադառնալ դատաքննությունը լրացնելու միջնորդությունների քննարկման փուլում»,- ընդգծեց նա:    

Նշենք՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների պաշտպանները միջնորդել էին դատարանում հարցաքննության համար վկաների ցուցակում մի շարք անձանց ներառել, մասնավորապես՝ ՍԴ անդամների և ԱԺ նախկին պատգամավորների: 

  • Կիսվել: