ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դատարանը Ամուլսարի երեք պաշտպանների ձերբակալումը համարեց ոչ իրավաչափ, և վերջիններս ազատ արձակվեցին. Սամսոնյան

Դատարանը Ամուլսարի երեք պաշտպանների ձերբակալումը համարեց ոչ իրավաչափ, և վերջիններս ազատ արձակվեցին. Սամսոնյան

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Ամուլսարի երեք պաշտպանների ձերբակալումը համարեց ոչ իրավաչափ և վերջիններս ազատ արձակվեցին: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է է ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ակտիվիստ Միքայել Մարգարյանը դատարանի բակում նշել էր, որ փաստաբանը հայտնել է, ե քաղաքացիների ձերբակալումն անհիմն է եղել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել Գնդեվազ համայնքում Ամուլսարի հանքի շահագործմանը կողմնակից բնակիչների և ճանապարհը փակող ցուցարարների միջև։ Մասնավորապես՝ ցուցարարները «ռազբորկայի» են կանչել Ամուլսարում վերսկսված որոշ աշխատանքներում ներգրավված Գնդեվազի բնակիչներին և ըստ տեղեկությունների՝ ցուցարարները եղել են մահակներով զինված։

Տեղի է ունեցել ծեծկռտուք, Ամուլսարի աշխատակիցների շրջանում կան մարմնական վնասվածքներ ստացած անձինք։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով։

 

  • Կիսվել: