հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դատարանն Արթուր Սարգսյանին առաջարկել է կիրառել վաղեմություն, բայց նա առաջարկել է շարունակել դատական պրոցեսը. Հովսեփյան

Դատարանն Արթուր Սարգսյանին առաջարկել է կիրառել վաղեմություն, բայց նա առաջարկել է շարունակել դատական պրոցեսը. Հովսեփյան

Սիսիան համայնքի նախկին ղեկավար, ՀՀ ԱԺ Հայաստան դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանին դատարանն առաջարկել է կիրառել վաղեմություն եւ գործն ավարտել, սակայն Արթուր Սարգսյանը մերժել է եւ առաջարկել շարունակել դատական պրոցեսը համոզված լինելով, որ արդարադատությունը ի վերջո կհաղթի եւ հասարակությունը կիմանա սույն քրեական գործի շինծու լինելու ողջ էությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

«Սյունիքի մարզի առաջին ատյանի Ընդհանուր Իրավասության դատարանի Գորիսի նստավայրում տեղի է ունենում  Սիսիան համայնքի նախկին ղեկավար, ՀՀ ԱԺ Հայաստան դաշինքի պատգամավոր՝ Արթուր Սարգսյանի եւ մյուսների գործով հերթական դատաքննությունը։

Արթուր Սարգսյանին դատարանն առաջարկեց կիրառել վաղեմություն եւ գործն ավարտել, սակայն Արթուր Սարգսյանը մերժեց եւ առաջարկեց շարունակել դատական պրոցեսը համոզված լինելով, որ արդարադատությունը ի վերջո կհաղթի եւ հասարակությունը կիմանա սույն քրեական գործի շինծու լինելու ողջ էությունը»,- գրել է նա։

  • Կիսվել: