երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քաղաքացին 5 հատ տափաստանային արտույտ էր որսացել. Նրա հրացանը դատարանի վճռով բռնագրավվել է

Քաղաքացին 5 հատ տափաստանային արտույտ էր որսացել. Նրա հրացանը դատարանի վճռով բռնագրավվել է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դեռևս 2022 թվականի մարտի 6-ին Արմավիրի մարզի Շենիկ համայնքի հարակից տարածքում հայտնաբերել էին ապօրինի որսի դեպք։
 
Քաղաքացի Դ.Ա.-ն սեփականության իրավունքով իրեն պատկանող «ՄՌ-43» տեսակի 12 տրամաչափի որսորդական հարթափող հրացանով որսացել էր 5 հատ տափաստանային արտույտ։
 
Դեպքի առթիվ նշանակվել էր վարչական տուգանք, նաև առգրավված որսորդական զենքը բռնագրավելու հայցով ԲԸՏՄ-ն դիմել էր ՀՀ վարչական դատարան։
 
Վարչական դատարանի վճռով Դ.Ա.-ին պատկանող «ՄՌ-43» տեսակի 12 տրամաչափի որսորդական հարթափող հրացանը բռնագրավվել է։
 
Տեսչական մարմինը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից, խստորեն պահպանել բնապահպանական նորմերը։

  • Կիսվել: