հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի նախկին պետը դատի է տվել Ռուստամ Բադասյանին

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի նախկին պետը դատի է տվել Ռուստամ Բադասյանին

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Վահան Մարգարյանը դատի է տվել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
 
Մարգարյանը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել 28.02.2020թ. թիվ 76-Ա հրամանը, որով իրեն ազատել են պաշտոնից:
 
Նա պահանջում է դրամական փոխհատուցում՝ չվճարված աշխատավարձի չափով, հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար՝ 02.03.2020 թվականից մինչեւ նախկին պաշտոնում վերականգնումը: Հայցը ներկայացվել է մայիսի 4-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Ալեքսանդրա Հարությունյանին:
 
 

  • Կիսվել: