ուրբաթ, հունիս 21
21 / 6 / 2024
«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկների աձնակազմներին են ներկայացվել  պետերի ԺՊ-ները

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկների աձնակազմներին են ներկայացվել պետերի ԺՊ-ները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը այսօր՝ մայիսի 10-ին, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անձնակազմին է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված, արդարադատության փոխգնդապետ Ռոբերտ Թամարյանին, հայտնում են ՔԿՀ հանրային կապերի վարչությունից:

Շնորհավորելով Ռոբերտ Թամարյանին՝ Ծառայության պետը մաղթել է նրան արդյունավետ ծառայություն և հույս հայտնել, որ վերջինիս գլխավորությամբ  ու օժանդակությամբ անձնակազմն իր ծառայողական պարտականությունները կիրականացնի բարձր պատասխանատվությամբ՝ օրենքի տառին համապատասխան, ինչի շնորհիվ կգրանցվի գործունեության բարձր արդյունավետություն։

Ռոբերտ Թամարյանը շնորհակալություն է հայտնել վերապահված վստահության համար՝ վստահեցնելով, որ համատեղ և միասնական աշխատանքների շնորհիվ կիրականացնեն աշխատանքային այն նպատակները, որոնք դրված են իր և անձնակազմի առջև։

Նույն օրը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը հիմնարկի անձնակազմին է ներկայացրել նախարարի հրամանով հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Լևոն Հովհաննիսյանին։

Առաջին տեղակալը ներկայացրել է Լևոն Հովհաննիսյանի անցած ուղին՝ մաղթելով բեղմնավոր և անվտանգ աշխատանք։ Սահակ Գրիգորյանը նաև շնորհակալություն է հայտնել «Արթիկ» ՔԿՀ հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վահագն Երանոսյանին՝ այս ժամանակընթացքում հիմնարկի պետի պարտականությունները պատշաճ և պատվով կատարելու համար։

  • Կիսվել: