կիրակի, հուլիս 5
5 / 7 / 2026
Դատախազը դատարան է հանձնել Գոռավան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը դատարան է հանձնել Գոռավան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը դատարան է հանձնել ընտանիքի անդամներին 120 հա մակերեսով տարբեր նշանակության 45 հողամասեր օտարած և 556 հա մակերեսով հողամասեր վարձակալության տված Գոռավան համայնքի նախկին ղեկավար Արսեն Բազիկյանի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթի նյութերը: Այս մասին հաստատեցին դատախազությունից:

Հիշեցնենք, որ Գոռավան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափերով հափշտակության կատարելու, խոշոր չափերով գույքային վնաս պաճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (65 դրվագ) և փողերի լվացման համար (6 դրվագ):

  • Կիսվել: