երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դատախազությունը Վիգեն Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու գործընթաց է ձեռնարկել

Դատախազությունը Վիգեն Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու գործընթաց է ձեռնարկել

Գլխավոր դատախազությունից  հաստատել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու փաստը։ 

Դատախազությունից միաժամանակ տեղեկացրել են, որ Գլխավոր դատախազությունը Վիգեն Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու գործընթաց է ձեռնարկել:

Հիշեցնենք, որ Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին հայտնել էր Վիգեն Սարգսյանին առնչվող քրեական վարույթով տուժող սպաների ներկայացուցիչ, փաստաբան Նորիկ Նորիկյանը։ 

«Երեկ ստացվել է ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի որոշումը՝ հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին, համաձայն որի՝ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը՝ քննությունից խուսափելու պատճառով մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ լինելու հիմքով։

Այլ կերպ ասած, քանի որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների համար Վիգեն Սարգսյանի գտնվելու վայրն անհայտ է, նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է»,- նշել էր Նորիկյանը։ 

  • Կիսվել: