ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի 44-օրյա պատերազմի ժամանակաշրջանին վերաբերող հանցագործությունների մասին հայտարարությունները

Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի 44-օրյա պատերազմի ժամանակաշրջանին վերաբերող հանցագործությունների մասին հայտարարությունները

ՀՀ գլխավոր դատախազությունն իր ԶԼՄ մշտադիտարկման միջոցով վեր է հանել և ուսումնասիրության առարկա դարձրել այսօր մամուլում առկա՝ ՊՆ-ում պատերազմին վերաբերող փաստաթղթերի, հրամանների կեղծման մասին Ս. Բաբայանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումները: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է  ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը․

<<Դրանք անպայման ուղարկվելու են հետաքննության մարմնին՝ այդ հրապարակումներում ներկայացվող հանգամանքները ստուգման առարկա դարձնելու և ըստ արդյունքների ընթացքը որոշելու հանձնարարությամբ>>։

Նշենք, որ Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը պնդում է, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունում սկսվել է 44-օրյա պատերազմին վերաբերող փաստերի կեղծում, այդ օրերին տեղի ունեցած ռազմական հանցագործությունները կոծկելու նպատակով։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: