Դատախազությունը պատրաստվում է բողոքարկել Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած արցախցի Ալբերտ Առստամյանի արդարացման վճիռը
Դատախազությունը կբողոքարկի Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ մեղադրվող արցախցի 72-ամյա Ալբերտ Առստամյանին արդարացնելու դատական ակտը։
Գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ դատական ակտը ստանալուց հետո վերաքննիչ բողոք կներկայացվի։
Հիշեցնենք՝ ապրիլի 11-ին դատարանն արցախցի Ալբերտ Առստամյանին արդարացրել էր։
Ալբերտ Առստամյանին մեղադրում էին 2024թ օգոստոսի 23-ին Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2 հասցեի շենքերից մեկի 9-րդ հարկի պատշգամբից Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու համար։
Առստամյանը բազմիցս հայտարարել է, որ այդ քայլով իր դժգոհությունն է արտահայտել Փաշինյանի վարած քաղաքականությանը, մասնավորապես, Արցախը հանձնելուն։