կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Դատախազությունը պահանջում է պատասխանողներից բռնագանձել 57 մլրդ 397 մլն դրամ, ինչպես նաև 324 գույք՝ 47 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ

Դատախազությունը պահանջում է պատասխանողներից բռնագանձել 57 մլրդ 397 մլն դրամ, ինչպես նաև 324 գույք՝ 47 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ

Գլխավոր դատախազությունը դատարանից պահանջում է պատասխանողներից բռնագանձել 57 մլրդ 397 մլն դրամ, ինչպես նաև 324 գույք՝ 47 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ։ Նշենք, որ այս թվերի մեջ հաշվարկված չէ իրավաբանական անձանց գույքի արժեքը, որի պարագայում հնարավոր է նշված թիվը եռապատկվի։

Հիշեցնենք, որ պատասխանողների շարքում են նաև ՍԴ ներկայիս դատավոր Հրայր Թովմասյանն ու Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանն ու իր կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը։ Նրանք դատարանում պետք է ապացուցեն, որ գույքը կամ չունի ապօրինի ծագում, կամ իրենք այդ գույքի հետ որևէ առնչություն չունեն։

Նշենք, որ գլխավոր դատախազությունը 2020թ. սեպտեմբերից մինչև 2022թ. դեկտեմբերի 30-ը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 356 ուսումնասիրություն է նախաձեռնել, որոնք առնչվում են թե ներկայիս, թե նախկին պաշտոնյաներին, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված անձանց։

  • Կիսվել: