շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դատախազությունը պահանջում է Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավարից բռնագանձել տունը և շուրջ 312 մլն դրամ

Դատախազությունը պահանջում է Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավարից բռնագանձել տունը և շուրջ 312 մլն դրամ

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ևս երկու հայցադիմում ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ:

Դատախազությունից հայտնում են, որ մեկ հայցադիմումով՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Ա.Հ.- ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝

  • Արաբկիր վարչական շրջանի Գուլակյան փողոցում գտնվող տունը, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 82 մլն դրամ.
  • Շուրջ 312 մլն դրամ՝ որպես օրինական եկամուտներով չհիմնավորվող և բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամ:

Մյուս հայցադիմումով Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին «ԱԼՔՍ» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Ք.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ 

  • Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոցի քոթեջը, իսկ անհնարինության դեպքում միջին շուկայական արժեքը՝ 73 մլն 950 հազար դրամ.
  • Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի Ամառանոցային փողոցում գտնվող անշարժ գույքը, իսկ անհնարինության դեպքում միջին շուկայական արժեքը՝ 90 մլն 950 հազար դրամ.
  • Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցում գտնվող անշարժ գույքը, իսկ անհնարինության դեպքում միջին շուկայական արժեքը՝ 10 մլն 900 հազար  դրամ.
  • Երևանի Շենգավիթ վարչական շչջանի Արտաշիսյան փողոցում գտնվող մեկ այլ անշարժ գույքը, իսկ անհնարինության դեպքում միջին շուկայական արժեքը՝ 13 մլն 665 հազար դրամ.
  • TOYOTA CAMRY 2.5 GAS մակնիշի տրանսպորտային միջոցը, իսկ անհնարինության դեպքում միջին շուկայական արժեքը՝ 6 մլն 500 հազար  դրամ.
  • PORSCHE CAYENNE S 4.8 մակնիշի տրանսպորտային միջոցը.
  • «ԱՔԼՍ» ՍՊ ընկերության 100 տոկոս մասնակցությունը.
  • «ԵՎՐՈԹԵՔՆՈԼԱՅԹ» ՍՊ ընկերության 100 տոկոս մասնակցությունը.
  • 61 մլն 650 հազար 164 դրամը՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
  • 2 մլն 319 հազար 095 դրամի չափով գումարը, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

  • Կիսվել: