երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Դատախազությունը պահանջում է Ավետ Ադոնցից բռնագանձել անշարժ գույք և դրամական միջոցներ

Դատախազությունը պահանջում է Ավետ Ադոնցից բռնագանձել անշարժ գույք և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

 Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Բելգիայում ՀՀ նախկին դեսպան Ավետ Ռոբերտի Ադոնցից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 

  • 1 անշարժ գույք՝ Երևան քաղաքում
  • 3 իրավաբանական անձում մասնակցություն
  • Շուրջ 90 միլիոն դրամ:

 

  • Կիսվել: