չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Դատախազությունը Օնիկ Գասպարյանից հանցագործության մասին հաղորդում դեռ չի ստացել

Դատախազությունը Օնիկ Գասպարյանից հանցագործության մասին հաղորդում դեռ չի ստացել

ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանից ոչ մի դիմում չի ստացել:

InfoPort.am-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ անդրադառնալով ԶԼՄ-ներում շրջանառվող լուրին, համաձայն որի Գասպարյանը դատախազություն պետք է ներկայացներ հանցագործության մասին հաղորդում:

ԶԼՄ-ներում շրջանառվում է նաև դատախազին ներկայացված դիմումի տեքստը:

Ավելի վաղ, Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը հայտնել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու ՀՀ գլխավոր դատախազություն:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Օնիկ Գասպարյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը հայտնել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու ՀՀ գլխավոր դատախազություն:

 

  • Կիսվել: