ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դատախազությունը Մարուքյանին առերևույթ սպառնալու հարցով հաղորդումը ուղարկել է ոստիկանություն

Դատախազությունը Մարուքյանին առերևույթ սպառնալու հարցով հաղորդումը ուղարկել է ոստիկանություն

Գլխավոր դատախազությու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հասցեին առերևույթ հնչած սպառնալիքների  հարցով գրությունն ուղարկել է ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն: Այս մասին Infoport.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Գրությանն ընթացք է տրվելու Քրեական դատավարության օրենսգրքի 180 (հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում) և 181 (հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը` 1) քրեական գործ հարուցելու մասին,2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին) հոդվածի հատկանիշներով:

Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ զրուցում Էդմոն Մարուքյանն ասել էր, որ անհայտ անձանց կողմից սպառնալիքներ է ստանում և դրանց վերաբերյալ հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

  • Կիսվել: