չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Դատախազությունը հարուցել է պետական շահերի պաշտպանության 9 հայց՝ 128 մլն 463 հազար դրամի բռնագանձման պահանջով

Դատախազությունը հարուցել է պետական շահերի պաշտպանության 9 հայց՝ 128 մլն 463 հազար դրամի բռնագանձման պահանջով

2023 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից քաղաքացիական դատավարության կարգով հարուցվել է պետական շահերի պաշտպանության 9 հայց՝ 128 մլն 463 հազար դրամի բռնագանձման պահանջով:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ վարչական դատավարության կարգով հարուցվել է 144 հայց՝ պետական և համայնքային շահերի խախտումներով վարչական մարմինների ակտերն առոչինչ կամ անվավեր ճանաչելու և դրանց հետևանքները վերացնելու պահանջով:

Ուսումնասիրությունների արդյունքներով ՀՀ քննչական մարմիններին ներկայացվել է հանցանքի մասին 34 հաղորդում, որոնցով պատճառված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 10 մլրդ 44 մլն 521 հազար դրամ:

  • Կիսվել: