Մհեր Պետրոսյանի դիմումն ուղարկվել է Քրեական ոստիկանություն
Դատախազությունը ստացել է Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումը։Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Դիմումն ուղարկվել է Քրեական ոստիկանություն:
ՀՀ վարչական դատարանը` դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, մարտի 17-ին բավարարել էր Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր ճանաչել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը: