երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Դատախազությունը բողոքարկել է Ռազմիկ Աբրահամյանին չկալանավորելու որոշման դեմ

Դատախազությունը բողոքարկել է Ռազմիկ Աբրահամյանին չկալանավորելու որոշման դեմ

ՀՀ Դատախազությունը Վերաքննիչ ղատարան է բողոքարկել «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին չկալանավորելու որոշումը։ Այս մասին տեղեկացնում են Դատախազությունից:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր՝ դատարանը դեկտեմբերի 22-ին Աբրահամյանի նկատմամբ նախաքննության մարմնի՝ կալանքի միջնորդությունը մերժել էր՝ հիմնավոր կասկածի բացակայության պատճառով։ 

Նշենք, որ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) եւ 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):

Ռազմիկ Աբրահամյանից բացի՝ ձերբակալվել էին նաեւ փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը։ Նրանք նույնպեսազատ էին արձակվել:

  • Կիսվել: