չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Դատախազությունում ուսումնասիրվել են ՌԴ ԱԴԾ-ի կողմից այսօր տարածված տեղեկությունները․ գործը հասցեագրվել է ԱԱԾ

Դատախազությունում ուսումնասիրվել են ՌԴ ԱԴԾ-ի կողմից այսօր տարածված տեղեկությունները․ գործը հասցեագրվել է ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն անդրադարձել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից այսօր տարածված տեղեկություններին, համաձայն որոնց Ղրիմի կամուրջի պայթյունի գործով ձերբակալվածների թվում նաև ՀՀ քաղաքացի է։

«Նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ Գլխավոր դատախազությունը դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:

Օրենքով նախատեսված գործիքակազմի, այդ թվում՝ միջազգային փոխօգնության ինստիտուտի կիրառմամբ, Գլխավոր դատախազությունը հետևողական է լինելու հրապարակված տեղեկատվության հանգամանքները ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ:

Արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշված է ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: