հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Դատախազությունն ուսումնասիրություն է սկսել «Արսեն Թորոսյանի ընտանիքի ձկնաբուծական նոր բիզնեսը» հոդվածի վերաբերյալ

Դատախազությունն ուսումնասիրություն է սկսել «Արսեն Թորոսյանի ընտանիքի ձկնաբուծական նոր բիզնեսը» հոդվածի վերաբերյալ

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրություն է սկսել «Հետք»-ումհրապարակված հոդվածի վերաբերյալ, ըստ որի՝ Առողջապահության նախկին նախարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի ընտանիքը ձկնաբուծական բիզնես է սկսել Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը InfoPort.am-ի հետ զրույցում ասաց, որ Գլխավոր դատախազությունն ուսումնասիրություն է սկսել «Հետք»-ում հրապարակված հոդվածի վերաբերյալ։

Նշենք, որ Թորոսյանը արձագանքել էր հոդվածին՝ հայտարարելով, թե այդ հրապարակման մեջ առկա իրեն վերաբերող տեղեկատվության զգալի մասը առկա է իր եւ կնոջ հայտարարագրերի մեջ, մյուս մասը կհրապարակվի 2022թ. հայտարարագրերում օրենքով սահմանված ժամկետում։

  • Կիսվել: